Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը ավագ մարզիչ Վազգեն Բադալյանի և մարզիչներ Հարություն Նազարյանի, Իսրայել Հակոբկոխյանի գլխավորությամբ մեծաքանակ թիմով` 28 մարզիկով ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում։
Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը։
Մեր ընտրանին նախապատրաստվում է Մոնտենեգրոյում կայանալիք Եվրոպայի առաջնությանը։
Այս հավաքից հետո երիտասարդ բռնցքամարտիկները մեկ նախապատրաստական փուլ էլ կանցնեն Օլիմպավանում։
ArmSport.am
0Comments