Քաթարյան «Ալ-Գարաֆա» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը ձերբակալվել է Նիդերլանդներում: Նա Ուտրեխտ քաղաքում վնասել է ուրիշի մեքենան ու ձերբակալվել: Լենտա.ռու-ի հաղորդմամբ, հարցը կարգավորվել է, երբ ֆուտբոլիստը մեքենայի տիրոջն առաջարկել է փոխհատուցում:
Հոլանդացին «Ալ-Գարաֆայում» խաղում է 2018 թվականից: Մինչև այդ նա հանդես էր գալիս ֆրանսիական «Նիցցայում»: Սնայդերը նաև խաղացել է «Այաքսում», «Ռեալում», «Ինտերում» և «Գալաթասարայում»: Նիդերլանդների հավաքականի կազմում նա դարձել է 2010 թվականի աշխարհի առաջնության արծաթե և 2014-ի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:
0Comments