«Միսս Արմենիա» համահայկական հիմնադրամը սեպտեմբերի 22-ին կանցկացնի «Միսս Տիեզերք Արմենիա 2021» եւ «Միսս Աշխարհ Արմենիա 2021» գեղեցկության մրցույթները։ Այս տարի ամենամյա գեղեցկության մրցույթին մասնակցում են 20 գեղեցկուհիներ՝ ինչպես Երեւանից եւ ՀՀ մարզերից, այնպես էլ՝ Ռուսաստանից, ԱՄՆ–ից եւ Իրանից։ Մասնակիցներից 15-ը կպայքարեն «Միսս Տիեզերք Արմենիա 2021» տիտղոսի համար, 19-ը՝ «Միսս Աշխարհ Արմենիա 2021»-ի։ Միջազգային մրցույթների չափանիշները տարբեր են։ «Միսս Տիեզերք»–ին կարող են մասնակցել 18–28 տարեկան աղջիկները, «Միսս Աշխարհ»–ին՝ 17-26։
Երեւանում անցկացվող գեղեցկության մրցույթի ձեւաչափն այս տարի տարբերվում է նախորդից։ Մրցույթի առաջին օրը՝ սեպտեմբերի 18–ին, տեղի կունենա նորաձեւության ցուցադրություն 3 հագուստներով՝ սպորտային, կոկտեյլային եւ երեկոյան, որի ժամանակ աղջիկները կցուցադրեն իրենց բեմական քայլվածքը, կեցվածքն ու ժպիտը։ Երկրորդ օրը՝ սեպտեմբերի 19–ին, կլինի ժյուրիի անդամների հետ հարց ու պատասխան։ Եզրափակիչը կկայանա սեպտեմբերի 22–ին՝ «Մոսկվա» կինոթատրոնում, որտեղ կցուցադրվի աղջիկների մասին պատմող ֆիլմը, որին կհաջորդի տիտղոսակիրների թագադրման արարողությունը։
«Միսս Տիեզերք Արմենիա 2021»-ի եւ «Միսս Աշխարհ Արմենիա 2021»-ի հաղթողները կմասնակցեն աշխարհի ամենահեղինակավոր գեղեցկության մրցույթներին՝ «Միսս Տիեզերք»–ին եւ «Միսս Աշխարհ»–ին։ Ի դեպ, այս տարի հեղինակավոր գեղեցկության մրցույթների 70–ամյակն է, որը կանցկացնեն նոյեմբերին եւ դեկտեմբերին։
Ի դեպ, ձեր նախընտրած մասնակցի օգտին կարող եք քվեարկել հետեւյալ հղումով:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մրցույթի բոլոր մասնակիցներին լուսանկարներով՝
Մանան Հունանյան, 18 տարեկան
Միրնա Բզդիգյան, 19 տարեկան
Վիվիանա Ասատուրի, 17 տարեկան
Աննիա Անդրիասյան, 24 տարեկան
Մարինա Կարապետյան, 28 տարեկան
Մանե Բաղիրյան, 19 տարեկան
Լիա Սարգսյան, 24 տարեկան
Ադրիանա Գալստյան, 26 տարեկան
Նատալի Հարությունյան, 27 տարեկան
Փրենի Դավթյան, 25 տարեկան
Նանե Ավետիսյան, 24 տարեկան
Լիանա Եղիազարյան, 23 տարեկան
Դիանա Լեփեջյան, 22 տարեկան
Լիդիա Զադուրյան, 18 տարեկան
Կրիստինա Այանյան, 23 տարեկան
Վիկտորիա Բալոյան, 24 տարեկան
Համեստ Հարությունյան, 24 տարեկան
Ալլա Կարապետյան, 21 տարեկան
Աղբյուրը՝ News.am
0Comments