«Վայրի հրեշտակ» Նատալիա Օրեյրոն այսօր հատուկ հյուրի կարգավիճակում մասնակցեց «Շանթ» հեռուստաընկերության Women’s Club հումորային հաղորդման նկարահանումներին:
Դերասանուհին իր էներգետիկայով վարակեց ոչ միայն հաղորդման հյուրերին, այլեւ նախագծի անդամներին: Նախ` նա Գրիգի եւ Չարենցի օգնությամբ փորձեց սովորել հայերեն բառեր, հետո խոստացավ. «Վաղը` համերգի ժամանակ, ձեզ ավելի շատ հայերեն բառերով կզարմացնեմ»:
Հաղորդման ընթացքում դերասանուհուն պատմեցին նաեւ հայկական անեկդոտներ, նա էլ նշեց, որ փորձելու է օգտագործել իր դերասանական հմտություններն ու չծիծաղել` այդպիսով տղաներին նետելով մարտահրավեր:
Սակայն ամենահետաքրքիր փորձությունը դեռ առջեւում էր: Women’s Club-ի աղջիկները հանդես եկան երգչուհու նմանակումներով, իսկ Նատալիան պետք է լսեր բոլոր կատարումներն ու վերջում ընտրեր հաղթողին:
Թե ինչպես անցավ այդ մինի մրցույթն ու ինչ էմոցիաներ երգչուհին փոխանցեց հանդիսատեսին, կարող եք դիտել այսօր` 21:00-ին, Women’s Club հաղորդման շրջանակում, իսկ մինչ այդ ներկայացնում ենք NEWS.am STYLE-ի ֆոտոռեպորտաժը` նկարահանման հրապարակից:
Նատալիա Օրեյրոն Հայաստանում է իր «Անմոռանալի» շրջագայության շրջանակում: Երգչուհու երեւանյան մենահամերգը կկայանա վաղը` ապրիլի 7-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
0Comments