Թալիբները կանանց հրավիրել են մասնակցելու ապագա կառավարությանը և չեն ցանկանում, որ նրանք «զոհ» լինեն: Այդ մասին, armdaily.am-ի փոխանցմամբ, հաղորդել է Al Hadath հեռուստաալիքը՝ վկայակոչելով «Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչներից մեկին:
Քաբուլը գավելուց հետո, թալիբները ներկով ծածկել են կանանց պատկերները խանութների և գեղեցկության սրահների ցուցափեղկերին: Երիտասարդ շատ աֆղանուհիներ երկյուղում են, թե իրենք կարող են զրկվել կրթություն ստանալու և աշխատելու, ինչպես նաև սովորական կյանք վարելու հնարավորությունից: Ըստ որում շարժումն ավելի վաղ նշել է, որ կհարգի կանանց իրավունքները, նրանց թույլ կտա սովորել և աշխատել:
«Թալիբանի» զինյալներն օգոստսի 15-ին առանց մարտի մտել են Քաբուլ և սկսել են զբաղեցնել կառավարական ուժերի լքած պետական հիմանարկությունները: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին լքել է երկիրը: Ավելի ուշ թալիբները հայտարարել են Քաբուլի մայրաքաղաքի բոլոր շրջանների նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին:
Թալիբները կանանց հրավիրել են մասնակցելու Աֆղանստանի կառավարմանը
Մանրամասներ
0Comments