Ենթադրվում էր, թե Իրանի համար առավել կարևոր է Սյունիքի մարզը, սակայն հենց Գեղարքունիք այցով իրանական պետության՝ Հայաստանում ամենաբարձրաստիճան ներկայացուցիչը ցույց տվեց, որ պաշտոնական Թեհրանի համար Հայաստանի որևէ անկարևոր տարածք չկա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:
«Մոտ մեկ շաբաթ առաջ Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի գլխավորած իրանական պատվիրակության այցը Գեղարքունիքի մարզի առաջնագիծ որոշակի լուսաբանման արժանացավ նաև հայկական ԶԼՄ-ներում։
Սակայն ուշադրությունից դուրս մնաց մի չափազանց կարևոր հանգամանք։
Ինչպես հաճախ է պատահում, իրանական կողմի գործողություններն անզուգաչափ էին։
Ենթադրվում էր, թե Իրանի համար առավել կարևոր է Սյունիքի մարզը, սակայն հենց Գեղարքունիք այցով իրանական պետության՝ Հայաստանում ամենաբարձրաստիճան ներկայացուցիչը ցույց տվեց, որ պաշտոնական Թեհրանի համար Հայաստանի որևէ անկարևոր տարածք չկա։
Այս առումով ամենևին պատահական չէր նաև իրանական կողմի այս գործողության հետևանքով Ադրբեջանում ծայր առած խառնաշփոթը և անհանգստությունը, որն անթաքույց կերպով արտահայտվեց Բաքվի բռնապետի քարոզչամիջոցներում։
Այս ամենից բացի, սակայն, մեկ այլ ուշագրավ հանգամանք էլ կար՝ այցը տեղի էր ունեցել առաջնագծի հենց այն հատված, որը հարում է թշնամական ժամանակավոր բռնազավթման մեջ գտնվող Քարվաճառի տարածաշրջանին ։
Լուսանկարում՝ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը և իրանական պատվիրակությունը հայ զինվորականների ուղեկցությամբ դիտարկում են թշնամական դիրքերը»,- գրել է Ոսկանյանը։
0Comments