ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը.
«2022թ. դեկտեմբերից Լաչինի միջանցքը փակ է, 2023-ի հունիսից Արցախն ամբողջական ամբողջական շրջափակման մեջ է:
Բարեկամս հիշեցրեց՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության առաջնորդը, 2021թ. Արցախը փրկելու կարգախոսով համանուն նախընտրական ցուցակը գլխավորած Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ոչ մի բառ չի խոսել Լաչինի արգելափակված միջանցքի և այդ ուղղությամբ իր պատկերացմամբ անհրաժեշտ քայլերի մասին:
44-օրյա պատերազմի ամենածանր փուլում Արցախի մեր հայրենակիցները ինձ վստահեցնում էին, որ Պուտինի ընկեր Քոչարյանը, եթե Հայաստանում վերստին գա իշխանության պատերազմը կկանգնեցնի և հայանպաստ լուծում կգտնվի:
Վերջին հինգ տարիներին Պուտինը չի մոռացել շնորհավորել Քոչարյանի տարեդարձները, հավաստիացրել է, որ վերջինիս ընկերն է՝ անգամ այն ժամանակ, երբ նա Մարտի 1-ի գործով ազատազրկված էր: Այսքան ամիս է Արցախը օրհասական վիճակի մեջ է: Քոչարյանը գեթ մեկ անգամ չի դիմել ընկերոջը՝ Պուտինին, ստեղծված իրավիճակում ելք գտնելու խնդրանքով:
Բայց նախօրեին պարզվում է Քոչարյանի գլխավորությամբ կայացել է ԱԺ «Հայաստան» դաշինքի նիստ, որը Երևանի ավագանու ընտրություններում որոշել է աջակցել «Մայր Հայաստան» նախընտրական դաշինքին և համանուն ցուցակը գլխավորող Անդրանիկ Թևանյանին: Ոչ մի բառ, ոչ մի ծպտուն, ոչ մի խոսք Արցախից և արգելափակված Լաչինի միջանցքից:
Այսքան տմարդի, այսքան քինախնդիր, այսքան անհայրենիք և ներքինի: Եւ ինչ էր արել հայ ժողովուրդը, որ սրա տասնամյա պաշտոնավարումը հնարավոր դարձավ: Որքան անունակ և անպիտան գտնվեց այդ ամբողջ տարիներին ընդդիմությունը, որ նույնիսկ հոկտեմբերի 27-ից հետո 2003-ին սրան հաջողվեց պահպանել իշխանությունը և խորացնել խզումը Արցախի հետ, կեղեքել և հարստահարել սեփական ժողովրդին և կազմակերպել ու իրագործել սեփական ժողովրդի գնդակահարությունը Երևանի կենտրոնում:
Արցախը, հիշեցնեմ, Քոչարյանի ծննդավայր հայրենիքն է, այնտեղ է թաղված նրա հայրը՝ Սեդրակ Քոչարյանը»։
0Comments