Ապրիլի 26-ին, ժամը 13։05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում գտնվող կահույքի խանութ-սրահում հրդեհ է բռնկվել։
Այս մասին հայտնում են ԱԻՆ-իցԴեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խմբերը։
Ըստ նախնական տվյալների՝ հրդեհ է բռնկվել կահույքի խանութ-սրահի տանիքում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։30-ին, մարվել՝ 13։39-ին։
0Comments