Կուզեի իմանալ՝ կառավարությունն ու Կենտրոնական բանկն այս մասին ի՞նչ են մտածում
![սնն](/sites/default/files/inline-images/%D5%B1%D5%B8%D6%82%20%D5%A3%D5%B6%D5%A1%D5%B3.jpg)
ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Դոլարի վաճառքի գինն անցավ 520 դրամը, ձվի գինը հասավ համարյա 80 դրամի, ձեթի գինն անցավ 700 դրամը:
Սրան գումարենք պետական պարտատոմսերի երկրորդ թերտեղաբաշխումը (ներդրողները կառավարությանը պարտք չեն տալիս):
Կուզեի իմանալ՝ կառավարությունն ու Կենտրոնական բանկն այս մասին ի՞նչ են մտածում»:
Աղբյուրը՝ Live24.am
0Comments