Հանրապետության հրապարակում բեմադրված «հանրահավաքի» մասնակիցների արտահայտած մտքերից ու այդ մարդկանց մակարդակից կաթվածահար լինող սիրելի՛ եղբայրներ և քույրեր, իմացած եղեք, որ այդ մարդկանց մոտեցումները որոշակի տարածում ունեն բացառապես երիտհայերի շրջանում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:
Նա, մասնավորապես, հավելել է. «Ընդ որում, անգամ երիտհայերի մի ստվար մասը դժվար թե կիսի, օրինակ, «Շուշին հայերի համար ոչ մի արժեք չունի» թեզը։
Սիրելի՛ եղբայրներ և քույրեր, հիշեք, որ բոլոր հասարակություններում էլ ապազգային ու նույնիսկ հակազգային տարրեր կան, եղել են ու կլինեն։ Մեր միակ առանձնահատկությունն այն է, որ այդ կարգի մարդկանց միայն մեզ մոտ են իրար գլուխ հավաքում ու օգտագործում ի աջակցություն աթոռ զբաղեցնող քաղաքական ուժի։ Ի դեպ, մխիթարական է այդպիսի մարդկանց խիստ սակավաթվությունը՝ ի հեճուկս իշխանական բոլոր ջանքերին։
0Comments