Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի թելեգրամյան գրառումը. «Սիրիայում տեղի ունեցած իրադարձությունների արձագանքը շուտով կհասնի Հայաստան։ Ուզենք, թե չուզենք՝ պետք է մի պարզ բան հստակ գիտակցենք. Հարավային Կովկասը վաղուց արդեն առանձին տարածաշրջան չէ։ Այն Մեծ Մերձավոր Արևելքի մի մասն է։ Այո, կենտրոնը չէ, ծայրամասն է։ Բայց Մերձավոր Արևելքի ծայրամասը։ Իսկ Արևելքը, ինչպես ասվում է, նուրբ հարց է։ |
Երբեք չես կարող գուշակել, թե հաջորդ պահին ով ում դեմ կպատերազմի և ով ում գլուխը կկտրի։ Փրկվելու միայն մեկ երաշխիք կա՝ ուժեղ բանակ և գործող անվտանգային համակարգ։ Մնացած ամեն ինչ, եթե չի բխում այս երկու գործոններից, խաբկանք է ու դեպի դժոխք տանող ուղիղ ճանապարհ։
Կարո՞ղ ենք արդյոք խուսափել սպասվող հնարավոր արհավիրքից։ Միանշանակ։ Կարող ենք նույնիսկ հաղթող դուրս գալ։ Հնարավորությունների միջակայքը շատ մեծ է՝ սկսած Սյունիքն ու անկախությունը կորցնելուց, ավարտելով Արցախը կրկին ազատագրելով։ Ընտրությունն էլ մերն է՝ հայ ժողովրդինը»:
Աղբյուրը` Հրանտ Մելիք-Շահնազարյան
0Comments