«Թուրքիան հենց այնպես չի հարձակողական տեխնիկա մոտեցնում ՀՀ-ի հետ սահմանին»․ Աբրահամյան

Մանրամասներ
5

Վերլուծաբան, հասարակական-քաղաքական գործիչ Արշակ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Տեղերում ինքնակազմակերպվեք և պատրաստ եղեք իրադարձությունների ցանկացած զարգացման։ Թուրքիան հենց այնպես չի հարձակողական տեխնիկան մոտեցնում ՀՀ-ի հետ սահմանին և ադրբեջանն էլ հաստատ ձեր պատկերացրած ուղղությունով չի հարձակվելու։

Հայաստանի վրա թուրքական լայնածավալ հարձակմանը խանգարում էր ընդամենը երկու հանգամանք՝ ռուսների ներկայությունը և Մեծամորի ատոմակայանը։ Իշխանությունները ռուսներին որոշել են հանեն այստեղից և բացահայտ հայտարարում են դրա մասին, իսկ այդ ամենը ձեռնտու է առաջինը Թուրքիային և տեսանք, որ ժամեր անց արդեն սկսվեցին ռազմական տեխնիկայի կուտակումները։

Քպական վերնախավը անձնական երաշխիքներով փախչելու և ապաստան են գտնելու տարբեր երկրներում, իսկ մենք մնալու ենք մի քանի միլիոնանոց թշնամու դեմ մեն-մենակ…»։

Աղբյուրը` Արշակ Աբրահամյան