Այսօր ազդարարվեց հայկական պետականության լուծարման ավարտափուլի հետհաշվարկը. Հայկ Դեմոյան

Մանրամասներ
հայկ դեմոյան

Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀԵՏՀԱՇՎԱՐԿԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԱԾ Է

Ղարաբաղյան շարժումը չշարունակելու թեզի շրջանառումն ընդամենը նպատակ ունի կոծկել ու չխոստովանել, որ հենց իրենց միջոցով այդ շարժումը փոշիացնելով, այն փոխակերպվել է Հայաստանի լինել-չլինելու հարցի: Ղարաբաղը արդեն հանձնել է, բայց ասում է շարժումը չպետք է շարունակվի:

Դրա հետ փախկապակցված հաջորդ մտքի գոհարը կհնչի մոտավորապես այսպես. “Ես գտնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը, որպես անկախ միջազգային սուբյեկտ, ապացուցել է իր անկենսունակ լինելը, հետևաբար մենք պետք է տարալուծվենք մեկ այլ, ավելի զորեղ պետական կազմավորման մեջ”:

Հիշեցնեմ Հայաստանի կադաստրի վկայականի բացակայության թեզը երբ սկիզբ առավ, ոնց շարունակվեց ու ինչ արդյունքներ գրանցվեց մինչ այս պահը:

Կրկնում եմ. Արցախյան շարժման ավարտի ազդարարմամբ, այսօր ազդարարվեց հայկական պետականության լուծարման ավարտափուլի հետհաշվարկը»: