«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու թեկնածու Արմեն Գալջյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սիրելի երևանցիներ, չնայած բազմաթիվ կասկածների և անհիմն մեղադրանքների՝ կապված վարչական ռեսուրսի չարաշահումից ընդհուպ մինչև ընտրակեղծիքներ, Երևանի ավագանու ընտրություններն անցան ազատ և արդար մթնոլորտում:
Քաղաքական ուժերից որևէ մեկին չի հաջողվել միայնակ մեծամասնություն ձևավորել Երևանի ավագանիում:
Անցողիկ շեմը հաղթահարած քաղաքական ուժերի առաջիկայում կայացվելիք որոշումներից է նաև կախված լինելու Երևանի և Հայաստանի ապագան:
Շնորհակալություն եմ հայտնում մեր օգտին քվեարկած յուրաքանչյուր քվեի և ընտրություններին մասնակցելու համար»:
0Comments