Բացվելու են թուրքական նավահանգիստները․ միգուցե բացվի Ադրբեջանի շուկան մեզ համար, և մեր շուկան՝ Ադրբեջանի համար․ Էկոնոմիկայի նախարար

Մանրամասներ

Վահան Քերոբյան

Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը երկրաժամկետ ծրագրերում սահմանները բացելու հնարավորություն է տեսնում: Այս մասին նա ասել  «Առաջին ալիք»-ին տված հարցազրույցում:

Նա ասել է, որ դա սահմանների բացումը լայն հնարավորություն է ընձեռելու. մեր արտահանողները կարող են իրենց արտադրանքը արտահանել Ռուսաստան և այլ երկրներ ավելի հարմար ճանապարհներով, քան մինչև հիմա են անում։ Բացվելու են թուրքական նավահանգիստները և ընձեռվելու են բազմաթիվ լայն հնարավորություններ։ Միգուցե նաև բացվի Ադրբեջանի շուկան մեզ համար, և մեր շուկան՝ Ադրբեջանի համար, և պետք են գալու մարդիկ, որ կարողանան օգտվել դրանից։

 Ըստ նախարարի` պատրաստվում են ստեղծել նման ծրագիր, որը մեզ կպատրաստի քաղել այն բոլոր օգուտները, որոնք կարող են լինել տարածաշրջանի ապաշրջափակումից։