«Գազի սակագինը, կարծում եմ, չի բարձրանա»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը:
Հարցին, թե որքանո՞վ են ճիշտ լուրերը, որ գազի սակագինը կբարձրանա, Բաղրամյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ կթանկանա, բայց սպասենք բանակցությունների ավարտին»:
Նրա խոսքերով ինքը տեղյակ չէ, թե այս հարցի շուրջ ինչպիսի դիրքորոշում ունի Ռուսաստանը:
«Բնականաբար, մենք բանակցում ենք սակագինն իջեցնելու շուրջ, իսկ Ռուսաստանի առաջարկներից ես տեղյակ չեմ: Լավագույն արդյունքը մեզ համար պիտի լինի սակագինն իջեցնելը: Չեմ կարծում, որ կթանկանա: Գազի սակագնի իջեցման շուրջ բանակցություններին մնացին հաշված ժամեր, մի փոքր էլ սպասեք և արդյունքները պարզ կդառնան»,- ասաց նախարարի պաշտոնակատարը:
0Comments