Ղարաբաղյան հակամարտության գոտուց 71 հրթիռ է ընկել Իրանի Խոդաֆարին քաղաքի տարածքում: Այս մասին հայտարարել է Արեւելյան Ադրբեջան նահանգի անվտանգության եւ քաղաքականության հարցերով նահանգապետի տեղակալ Ալիյար Ռաստգուն, հաղորդում է Iranpress-ը:
«Հրթիռներն ընկել են մի քանի գյուղերի վրա, սակայն, բարեբախտաբար, մեծ վնաս չեն հասցրել»,-ասել է նա:
Նա նաեւ նշել է, որ ԼՂ հակամարտության կողմերին զգուշացրել են նման գործողությունների անթույլատրելիության մասին, բացի այդ, իշխանությունները միջոցներ են ձեռնարկել հետագայում նման միջադեպերը կանխելու համար:
0Comments