ՄԱԿ Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կանցկացնի Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի հարցով

Քննարկումը տեղի կունենա երեքշաբթի օրը՝ փակ խորհրդակցությունների ձեւաչափով

մակ

Անվտանգության խորհուրդը նախատեսում է երեքշաբթի օրը Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի հարցով արտակարգ քննարկում անցկացնել՝ փակ խորհրդակցությունների ձեւաչափով: Այս մասին երկուշաբթի ՏԱՍՍ-ին հաղորդել է կազմակերպությունում աղբյուրը:

«Ամենայն հավանականությամբ, քննարկումը տեղի կունենա երեքշաբթի օրը՝ փակ խորհրդակցությունների ձեւաչափով»,- ասել է աղբյուրը:

Հանդիպումը նախաձեռնել են եվրոպական մի շարք երկրներ: Խորհրդակցությունների ձեւաչափը ենթադրում է, որ դրանց մասնակցում են միայն Անվտանգության խորհրդի 15 երկրների դիվանագետներ` առանց հակամարտության կողմերի ներկայացուցիչների: