«Ամենագայթագղիչ տատիկ»․ այսպես են կոչում Ավստրալիայում ապրող՝ մինչ օրս որպես մոդել աշխատող Ջինա Ստյուարտին:
«Daily Star» հրատարակչությունը չորս երեխաների մայր և դեռևս միակ թոռնուհու տատիկ Ջինային ընտրել է որպես ամենաիդեալական մոդել։
Ջինայի խոսքերով՝ ինքը երբեք պլաստիկ վիրահատություն չի կատարել, ․․․ գոնե դեմքին:
Զարմանալի է, բայց նա նույնիսկ գեղեցկության սրահներ չի այցելում և նախընտրում է ինքնուրույն հոգ տանել իր արտաքին տեսքի մասին:
Երիտասարդ տատիկը օգտագործում է բնական կոսմետիկա, դիմակներ, քսուքներ, մեծ ուշադրություն է դարձնում սպորտին, հավատարիմ է խիստ սննդակարգին:
Նա ամբողջովին հրաժարվել է սուրճից և թեյից:
0Comments