Մարտի 23
Ես ձեր կողքին կանգնած եմ՝ օգնելու և օրհնելու համար: Մի վարանեք. վստահ եղեք, երբ աղոթք եք անում: Իշխանությունը և զորությունը Ինձ են պատկանում: Ասեք շարունակ ու կրկնեք այս: Ասեք այնքան, մինչև որ ձեր սիրտը լցվի այդ խոսքի պարգևած Ուրախությամբ, Ապահովությամբ և Զորությամբ:
Ասեք այնքան, մինչև որ այս խոսքի ուժը ետ վանելով՝ ոչնչի վերածի ձեր դեմ ծառացած ամեն չարիք ու դժվարություն:
Այս խոսքը գործածեք իբրև կանչ ճակատամարտի. «Ամեն իշխանություն տրված է Իմ Տիրոջը, ամեն Զորություն տրված է Իմ Բարեկամին»: Ասեք ու անցեք հաղթանակի:
0Comments