Լքողներ. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Ինձ սիրող ու ճանաչող Իմ բարեկամները դեռևս չեն կարողանում Ինձ հետ մինչև վերջ քայլել

Հիսուս

Հոկտեմբերի 26

Քո հավատքը պետք է կատարյալ լինի: Իմ Սերը պակասով չի բավարարվում: Ես հաճախ եմ «վիրավորվել Իմ բարեկամների տան մեջ»:

Մի կարծեք, թե թշնամիների կողմից եղած թուքը կամ արհամարհանքը, ծաղրանքը կամ հեգնանքն են վիրավորել Ինձ: Ոչ, ամենևին: «Նրանք լքեցին նրան ու փախան», «Չեմ ճանաչում այդ մարդուն»: Սրանք են, որ հետք թողեցին Իմ Սրտում:

Այդպես է և հիմա. Իմ թշնամիների անհավատությունը չէ, որ վշտացնում է Ինձ, այլ այն, որ Ինձ սիրող ու ճանաչող Իմ բարեկամները դեռևս չեն կարողանում Ինձ հետ մինչև վերջ քայլել: