Դավիթ Տոնոյանին ու Արտակ Դավթյանին դատի են տվել

Ինչով կավարտվի դեղագետի եւ պաշտպանության նախարարի ու ԳՇ պետի վեճը` դատարանը կվճռի

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի եւ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի դեմ բողոքում է ՀՀ ՊՆ զորամասերից մեկի բուժկետի դեղագետը: Նա դատի է տվել շտաբի պետ Դավթյանին ու նախարար Տոնոյանին:

Մասնավորապես, մեզ հայտնի դարձավ, որ հոկտեմբերի 4-ին ՀՀ վարչական դատարան է դիմել Վահե Մելիքսեթյանը` պահանջելով, որ դատարանը պարտավորեցնի ԳՇ որոշումն անվավեր ճանաչել եւ իրեն ՀՀ ՊՆ զորամասի բուժկետի դեղագետ, հերթապահ ընդունել: Ինչով կավարտվի դեղագետի եւ պաշտպանության նախարարի ու ԳՇ պետի վեճը` դատարանը կվճռի»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: