Երիտասարդ դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր աշնանային կերպարը։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին սպիտակ վերնաշապիկ է կրում, որը զարդարված է հետաքրքիր նախշերով։ Հասմիկ Խոջյանը գեղեցիկ սանրվածք է ընտրել, նուրբ դիմահարդարում, ինչպես նաեւ խոշոր աքսեսուարներ՝ ականջօղեր։ «Վայելում ենք երեւանյան աշնանային weekend-ը»,- լուսանկարը մակագրել է նա։
Օրեր առաջ հրապարակված կադրերն արվել էին Իջեւանում։ Դերասանուհին կարմիր բլուզ էր կրում եւ ջինսե կոմբինեզոն։ Նա մեղմ դիմահարդարում էր ընտրել եւ պարզ սանրվածք։ Կադրերն արվել էին գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Մեկնաբանություններում դերասանուհին նշել էր, որ խենթանում է հայկական բնապատկերների համար։
0Comments