Ավստրալական Պերտ քաղաքի բնակիչ չորս ամսական Բոսթոն Սիմիչը հայտնի է դարձել իր անոմալ խիտ մազերի շնորհիվ, հաղորդում է News.com.au կայքը:
«Խիտ մազերը մարդկանց հայացքները գամում է երեխային ուր էլ որ մենք գնանք»,- պարբերականին պատմել է Բոսթոնի մայրը՝ Թարա Սիմիչը: Նա պարբերաբար Բոսթոնի և նրա ավագ եղբոր՝ Ջագերի լուսանկարները հրապարակում է Instagram-ում, և հիմա Թարան ավելի քան 9 հազար բաժանորդ ունի:
Բոսթոնը ծնվել է 2018-ի դեկտեմբերի 5-ին 3.8 կիլոգրամ քաշով և անսովոր խիտ մազերով: «Նա նույն մազերն ունի, ինչպես իր հայրը», Instagram-ում նորածնի լուսանկարը մեկնաբանել է մայրը: Հետագայում նա Բոսթոնի ևս մի քանի լուսանկարներ է տեղադրել, որտեղից կարելի է տեսնել, որ երեխայի մազերը ավելի ու ավելի երկար ու խիտ են դառնում: Մայրիկի խոսքերով, Բոստոնը «մեծ մազոտ մեմ է դարձել»:վ
0Comments