ԱՄՆ Լուիզիանա նահանգի Համալսարանի գիտնականները ապացուցել են մայրական բնազդի գոյությունը: Նրանք մկների երկու խումբ են հետազոտել եւ պարզել են, որ գոյություն ունի բջիջների խումբ, որն ակտիվանում է օքսիտոցին՝ սիրո հորմոնի ազդեցության տակ:
Դա տեղի է ունեցել էգ մկների մոտ, իսկ որձ մկների մոտ նման բջիջներ չեն գտել: Ուղեղի այն բաժինը, որտեղ գտնվում են բջիջները, պատասխանում է մայրական վարքագծի համար, գրում է MailOnline-ը:
Օքսիտոցին հորմոնն արտադրվում է ծննդաբերության եւ կրծքով կերակրման ժամանակ եւ կարեւոր դեր է խաղում մոր եւ մանկան միջեւ կապի ձեւավորման գործում:
«Շատ գիտնականներ փորձել են պարզել օքսիտոցինի տարբերությունը տղամարդկանց եւ կանանց մոտ, բայց մինչ այժմ ոչ ոք համոզիչ ապացույցներ չի ներկայացրել: Մեր հետազոտությունը մեզ համար մեծ անակնկալ էր»,- ասել է Ռիոիչի Տերյշույաման՝ Լուիզիանայի Համալսարանի կենսաբանական գիտությունների ամբիոնի պրոֆեսորը:
Նա նշել է, որ հայտնագործությունը կարող է նույնը լինել բոլոր կաթնասունների, այդ թվում մարդկանց համար:
Գիտնականները գտնում են, որ իրենց հայտնագործությունը կարող է օգնել հաղթահարել հետծննդյան դեպրեսիան, որը հանդիպում է կանանց 15 տոկոսի մոտ:
0Comments