Վահանաձեւ գեղձի հետ կապված խնդիրների մասին վկայող ախտանշանները հեշտ է շփոթել այլ հիվանդությունների, նույնիսկ սովորական մրսածության ախտանշանների հետ։ Եթե ձեզ մոտ նկատել եք ստորեւ թվարկված ախտանշաններից մեկը, հնարավոր է, որ անհրաժեշտ է, այնուամենայնիվ, դիմել էնդոկրինոլոգի։
Մազերի աճի հետ կապված փոփոխություններ
Մեր հորմոնները վերահսկում են մեր մազերի աճի գործընթացը։ Եթե գլխի մազերը սկսել են թափվել, եթե մարմնի վրա սկսել են աճել մազեր, որոնք նախկինում չեն եղել, դա էնդոկրինոլոգի խորհրդատվությանը դիմելու առիթ է։
Քաշի տատանումներ
Մետաբոլիզմը նույնպես կախված է վահանաձեւ գեղձի աշխատանքից։ Դրա աշխատանքում խափանումների ախտանիշ կարող է լինել ախորժակի փոփոխությունը՝ ինչպես «լավի», այնպես էլ «վատի» կողմը։ Օրինակ, տիրեոտոքսիկոզի ժամանակ վահանաձեւ գեղձի շատ ակտիվ աշխատանքի պատճառով մարդը կարող է կտրուկ նիհարել, ընդ որում՝ այդ դեպքում նրա մոտ նաեւ կարող է լավ ախորժակ նկատվել, եւ կարող է հաճախ դուրս գնալ։ Սակայն եթե վահանաձեւ գեղձը նվազեցնում է իր ֆունկցիաները , նյութափոխանակության գործընթացները օրգանիզմում դանդաղում են, եւ քաշն ավելանում է։
Հոգնածություն եւ նյարդայնություն
Հոգնածության զգացումը եւ որեւէ բան անելու ցանկության կորուստը նույնիսկ հանգստից հետո, անհիմն դեպրեսիան կամ տրամադրության պարբերական տատանումները նույնպես կարող են վահանաձեւ գեղձի հետ կապված խնդիրների նշան լինել։
Կենտրանացածության կորուստ
Հաճախ վահանաձեւ գեղձի հետ կապված խնդիրների դեպքում մարդը դժվարությամբ է կենտրոնանում որեւէ բանի վրա, մտքերը «վազում են», ուշադրությունը անընդհատ շեղվում է։ Վահանաձեւ գեղձի ֆունկցիայի նվազման դեպքում հաճախ առաջանում է պաթոլոգիկ քնկոտություն՝ այնքան ուժեղ, որ մարդիկ քնում են նույնիսկ ամենաանհամապատասխան տեղերում։
«Մրսածության» ախտանշաններ
Երբեմն վահանաձեւ գեղձի աշխատանքի խափանումների պատճառով կարող են առաջանալ այնպիսի ախտանշաններ, որոնք հատուկ են մրսածությանը։ Օրինակ, կարող է կոկորդը ցավել, ձայնը կարող է ցածր եւ մրսածի նման լինել։ Նաեւ կարող է մարմնով դող անցնել, արագ սրտխփոց, բարձր ջերմաստիճան եւ մկանային ցավ լինել։
0Comments