Մենք ենք ու մեր ամենազոր Փրկիչ Քրիստոսը. եթե շեղվենք՝ կկործանվենք. շնորհավորանք

Տեր Հիսուս Քրիստոս, Որդի Աստուծո, ողորմյա մեր ազգին, մեր առաջնորդներին ու մեր հայրենիքին

 

«Եթե Տերը քաղաքը չպահպանի, իզուր են հսկում պահապանները նրա» (Սղ 126:2): Մենք պիտի վերադառնանք մեր Աստծուն: Չի կարելի ապրել առանց Աստուծո: Մեր երկիրը, մեր ժողովուրդը, մեր Սբ. Եկեղեցին շրջապատված են թշնամիներով: Ժողովուրդն անհատների մեջ է փարոս փնտրում, բայց մարդկանց մեջ փարոս չկա: Միակ փարոսը Քրիստոսն է: Նա է անսասան ժայռը: Ուրիշ պաշտպան չունենք: Մենք ենք ու մեր ամենազոր Փրկիչ Քրիստոսը: Եթե շեղվենք՝ կկործանվենք: Թող Աստված պահպանի բոլորիս ու փրկի չարից: Տեր Հիսուս Քրիստոս, Որդի Աստուծո, ողորմյա մեր ազգին, մեր առաջնորդներին ու մեր հայրենիքին:

Արմեն Հարեյանի ֆեյսբուքյան էջից