Սեպտեմբերի 19
Այս բաները ձեզ ասացի…որ ձեր ուրախությունը լիակատար լինի
Իմացեք, որ այն ճշմարտությունները, որ սովորեցնում եմ ձեզ և անցյալում իմ աշակերտներին ասվածները՝ այս բոլորը տալիս եմ ձեզ՝ լիակատար ուրախություն ունենալու համար:
Ուրախություն փնտրեք այս կյանքի մեջ: Որոնեք այն, ինչպես թաքցրած գանձը կորոնեիք: Սիրեք ու խնդացեք:
Տիրոջ մոտ գտեք ձեր ուրախությունը: Զվարթացեք Իմ ներկայության մեջ:
Ես կատարյալ ուրախություն ցանկացա Իմ աշակերտներին. կամեցա, որ նրանք միշտ ունենան Այն:
Եթե նրանք իրենց առօրյա կյանքն ապրեին Իմ Վարդապետության համաձայն, նրանք, անշուշտ, կունենային այդ կատարյալ ուրախությունը:
0Comments