Աշնանային դիետայի հինգ ոսկե կանոն

Աստիճանական նիրահելու դեպքում ամենակայուն արդյունքը կունենաք

Հարկավոր է ուտել փոքր չափաբաժիններով, բայց օրական վեց անգամից ոչ պակաս:

Ձգտեք հրաժարվել վնասակար մթերքներից: Դա վերաբերում է հատկապես արագ սննդին եւ մյուս անորակ մթերքներին, որոնք ճարպեր եւ քաղցկեղածին նյութեր են պարունակում: Նախապատվությունը տվեք թարմ մրգերին եւ բանջարեղենին: Ձգտեք ձեր օրական սննդակարգը հավասարակշռված եւ բազմազան դարձնել:

Մի՛ փորձեք արագորեն նիհարել: Աստիճանական նիրահելու դեպքում ամենակայուն արդյունքը կունենաք:

Մի՛ մոռացեք, որ օրական սննդակարգի կալորիականությունը պետք է լինի 800 կկալ-ից ոչ պակաս:

Չնայած աշնանային դիետան օգտակար է, բայց, ամեն դեպքում, չպետք է չարաշահել այն: Եթե այն ձեզ դուր է գալիս եւ ուզում եք կրկնել, ապա օրգանիզմին գոնե փոքր-ինչ հանգստանալու հնարավորություն տվեք:

Աշնանային դիետայի սննդակարգ

Նախաճաշի տարբերակներ

Վարսակի փաթիլներ՝ կեֆիրով կամ մեկ բաժին անյուղ կաթնաշոռ, բանջարեղենային աղցան, մի քանի կտոր հաց, մեկ բաժակ կաթ կամ կանաչ թեյ:
Ջրով պատրաստված վարսակի շիլա, ծիրանաչիր, մեկ կտոր հաց, մեկ բաժակ կաթ կամ կանաչ թեյ:
Մի կտոր անյուղ միս, թարմ բանջարեղեն, մի կտոր հաց, մեկ բաժակ թեյ կամ կաթ:

Ճաշի տարբերակներ
Ապուր (կաթնային կամ բանջարեղենային՝ ըստ ընտրության), մի կտոր խաշած անյուղ տավարի կամ հավի միս՝ արեւածաղկի ձեթով, երկու կտոր հաց, մեկ բաժակ հյութ (բանջարեղենային կամ մրգային՝ ըստ ընտրության):
Մեկ բաժին կաղամբապուր, կես բաժին (80 գրամ) անյուղ միս կամ ձուկ, բանջարեղեն, երկու կտոր հաց, մեկ խնձոր:
«Վինեգրետ» աղցան, երկու կտոր հաց, կոմպոտ կամ հյութ՝ ձեր ընտրությամբ:

Ընթրիքի տարբերակներ
Մեկ բաժին անյուղ կաթնաշոռ, շուրջ 200 գրամ ցանկացած թարմ կամ շոգեխաշած բանջարեղեն, մի կտոր հաց եւ կանաչ թեյ:
100 գրամ պանրով պելմենի՝ թթվասերով, թարմ բանջարեղենով աղցան, մեկ կտոր հաց, մեկ բաժակ գոլ անյուղ կաթ:
Ջեռոցում պատրաստված սմբուկ՝ ստեպղինով, լոլիկով եւ կանաչեղենով, մեկ կտոր տարեկանի հաց:

Առաջարկված ճաշացանկերից կարող եք ամեն օր տարբեր նախաճաշ, ճաշ եւ ընթրիք ընտրել, ինչպես նաեւ համադրել՝ ըստ ձեր ցանկության: Որպես հետճաշիկ կարող եք խնձոր կամ բանան ընտրել: Իսկ քնելուց առաջ կարող եք մեկ բաժակ անյուղ կեֆիր կամ մասուրի թուրմ խմել:

Օգտագործելով աշնանային դիետայի ճաշացանկը՝ կարող եք 2-3 բեռնաթափման օր կազմակերպել: Այդպիսով կկարողանաք ձեր օրգանիզմին մի քիչ հանգստանալու հնարավորություն տալ: Դա օգտակար է առողջության եւ քաշը պահպանելու համար: Իսկ եթե աշնանային դիետայի ճաշացանկը համադրեք ֆիզիկական վարժությունների հետ, կարող եք ոչ միայն լավ նիհարել, այլեւ մարմինը նորմալ տեսքի բերել: Աշնանային դիետան թույլ է տալիս ոչ միայն ազատվել ավելորդ կիլոգրամներից, այլեւ օգնում է դա անել առանց առողջությանը վնաս հասցնելու:
 

Աղբյուրը՝ Taliya.ru