Անվնաս ընթրիք. ո՞րն է այն

Երեկոն այն ժամանակահատվածն է, երբ մարդն այդքան էլ ակտիվ չէ, ուստի ընթրիք պատրաստելիս պետք է հոգալ, որ այն պարունակի օրվա ընթացքում ստացվող կալորիաների 25 տոկոսը

Դիետան եւ սլացիկ կառուցվածքի մասին երազանքը հաճախ խանգարում է շատ աղջիկների ոչ միայն օրվա ընթացքում նորմալ սնվել, այլեւ երեկոյան: Սակայն գաղտնիք չէ, որ ճակատագրի հեգնանքով ախորժակն ամենից հաճախ գրգռվում է հենց ուշ ժամերին: Ի՞նչ անել, եթե ոչ մի կերպ չեք կարողանում քնել կամ այլ գործով զբաղվել: Պատասխանը միանշանակ է. պատրաստել այնպիսի ընթրիք, որը չի վնասի կառուցվածքին: Իսկ ո՞րն է այդ:

 

Երեկոն այն ժամանակահատվածն է, երբ մարդն այդքան էլ ակտիվ չէ, ուստի ընթրիք պատրաստելիս պետք է հոգալ, որ այն պարունակի օրվա ընթացքում ստացվող կալորիաների 25 տոկոսը: Մնացածը պետք է աշխատել ստանալ ցերեկային ժամերին, որպեսզի կարողանաք օրվա ընթացքում այրել դրանք:

Երեկոյան ընթրիքի համար լավագույն տարբերակներն են աղցանները, ձուկը, ոչ յուղոտ միսը: Ածխաջրերից պետք է խուսափել:

Ընթրիքը պետք է պարունակի շատ բանջարեղեն ու սպիտակուցներ: Կարելի է խմել կանաչ թեյ՝ առանց շաքարի, եւ ցածր յուղայնությամբ կեֆիր: 

Պետք է խուսափել կծու եւ աղի համեմունքներից, քանի որ դրանք ավելի են գրգռում ախորժակը: Մրգեր ուտել կարող եք, բայց ոչ շատ քաղցր: Հրաժարվեք բանանից եւ խաղողից:

Եվ հիշեք. պետք է ընթրել քնելուց 3-4 ժամ առաջ, որպեսզի օրգանիզմը հասցնի մարսել սնունդը եւ չկուտակի այն ձեր մարմնում: