Աստղիկ Սաֆարյանի հմայիչ լուսանկարը Ծաղկաձորից

Երգչուհին նախապատվություն է տվել սպիտակ սպորտային կոշիկներին, ինչպես նաեւ վառ ակնոցին, որը կարելի է նրա ոճի անբաժանելի մասը համարել

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը, որն առանձնանում է յուրօրինակ ոճով, կիսվել է նոր լուսանկարներով՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված լուսակարում երգչուհին պատկերված է Ծաղկաձորի գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Նա պատռված ջինսե տաբատ է կրում եւ մոխրագույն վերնազգեստ։ Երգչուհին նախապատվություն է տվել սպիտակ սպորտային կոշիկներին, ինչպես նաեւ վառ ակնոցին, որը կարելի է նրա ոճի անբաժանելի մասը համարել։ Աստղիկ Սաֆարյանը վառ շրթներկով է։

Ավելի վաղ երգչուհին ներկայացել էր հմայիչ կերպարում։ Նա ուսերը բաց, մուգ բալագույն վերնաշապիկ էր կրում, ծաղկավոր կիսաշրջազգեստ։ Կադրին կից ոճային երգչուհին գրել էր․ «Մի Պատուհան եւ Ես...»։