Կասկադյորական ավտովթար` Երևանում. Վարորդն աղջիկ է եղել

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, այնուհետև տուժածին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, վերջինս տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ

Սեպտեմբերի 1-ին, ժամը 20:26-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկում ավտոմեքենան բախվել է պատին. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Կոմիտասի պողոտայում «Kia Forte» մակնիշի ավտոմեքենան բախվել է թիվ 19 շենքի պատին:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, այնուհետև տուժածին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ:

Shamshyan.com-ի տեղեկություններով, վարորդը եղել է 26-ամյա Անժելա Տիգրանյանը: