Փարիզի կենտրոնը կարող է ամբողջությամբ հետիոտնային դառնալ

Մանրամասներ

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն ցանկանում է քաղաքի պատմական կենտրոնը հետիոտնային դարձնել: Նա առաջարկում է Փարիզի 4 կենտրոնական շրջաններում լրջորեն սահմանափակել կամ արգելել մեքենաների երթևեկությունը, գրում է «Եվրո Պուլսը»

Ընդ որում սահմանափակումների գործողության գոտում հայտնվում են գլխավոր տեսարժան վայրերը, ինչպիսիք են՝ Ելիսեյան դաշտերը, Լուվրը եւ Նոտղ-Դամ-դե-Պաղի տաճարը:

Գաղափարը կիրականացնեն հաջորդ քաղաքային ընտրություններից հետո: Մինչ այդ Փարիզում կշարունակեն գործել հանգստյան օրվա հետիոտնային գոտիները. պատմական կենտրոնի տարբեր մասերում կիրակի օրերին մեքենաների երթեւեկությունը կսահմսնափակվի: