Ելակով աղանդեր, որի նուրբ համին անհնար է դիմակայել

Սառեցնել և մատուցել հարած սերուցքով

Բաղադրիչներ

1. Կարագ – 110 գ
2. Շաքարավազ – 3 ճ/գ
3. Ալյուր – 150 գ
4. Ջուր – 500 գ
5. Շաքարավազ – 350 գ
6. Եգիպտացորենի օսլա – 6 ճ/գ
7. Ելակի ժելե – 170 գ

Պատրաստման եղանակը

1. Կարագը, շաքարավազը և ալյուրը խառնել, ձեռքերով տարածել տապակի հատակին: 10-15 րոպե թխել 190 աստիճան տաքացրած ջեռոցում: Վարդագունելուց հետո հանել ջեռոցից, սառեցնել:

2. Ջուրը, շաքարավազը և եգիպտացորենի օսլան հասցնել եռման, պնդանալուց հետո վերցնել կրակից: Ավելացնել ելակի ժելեն և խառնել՝ մինչև ամբողջովին լուծվի: Սառեցնել սենյակային ջերմաստիճանի և ավելացնել ելակը:

3. Ստացված զանգվածը լցնել հիմքի վրա: Սառեցնել և մատուցել հարած սերուցքով: