1. Քննադատություն. «Բողոքները եւ դժգոհությունը նորմալ է: Քննադատությունն ավելի խորը երեւույթ է: Սա նշանակում է հարձակումներ զուգընկերոջ անձի վրա, ոչ թե նրա, ինչ նա անում է: Նա աղբը չի թափել, ոչ թե որովհետեւ մոռացել է, այլ որովհետեւ նա այդպիսի վատ մարդ է»:
2. Արհամարհանք. «Հրապարակային վիրավորանքները` աչքերը պտտեցնելով, ծաղրը, քմծիծաղը եւ չար կատակները: Ցանկացած ձեւի մեջ արհամարհական վերաբերմունքի դրսեւորումն ամենավտանգավորն է ամուսնական հարաբերությունների «վերջին դատաստանի» հեծյալներից, որովհետեւ այն իր մեջ զզվանք է կրում: Եթե դուք անընդհատ ցույց եք տալիս, որ զուգընկերը ձեր մեջ զզվանք է առաջացնում, գործնականում անհնար է որեւէ խնդիր լուծել»:
3. Պաշտպանական պահվածք: «Պաշտպանական դիրքորոշում գրավելը զուգընկերոջը մեղադրելու միջոցներից մեկն է: Դա կարող է այսպես բարձրաձայնվել. «Պատճառը որ թե իմ մեջ է, այլ` քո»: Պաշտպանական պահվածքն ընդամենը կխորացնի հակամարտությունը եւ հենց դրանով է վտանգավոր»:
4.Լռելը: «Զրույցը դադարեցնելը: «Քարե պատնեշ կառուցելը»: Լռելով դուք ոչ միայն խուսափում եք հակամարտությունից, այլեւ սպանում եք հարաբերությունները, հուզականորեն դուրս եք գալիս դրանցից»:
Գոտտմանի հետազոտությունները ցույց են տվել, որ հարաբերությունները ոչնչացնում են բոլորովին էլ ոչ ամուսինների կարծիքների եւ հակումների տարբերությունները: Զույգի խնդիրների 69 տոկոսը լուծել անհնար է: Դրանք ոչ մի տեղ չեն գնում, չնայած շատերը տարեցտարի պատերազմում են` փորձելով փոխել իրար: Առավել հաճախ այդ հակամարտությունները կապված են հիմնարար բաների հետ` կենսակերպի, անձի առանձնահատկությունների կամ արժեքների: Նման վեճերը ժամանակի եւ հոգեկան ուժերի իզուր կորուստ են: Ինչպես վարվել նրա հետ, ինչն անհնար է փոխել: Ընդունել այնպիսին, ինչպիսին կա:
«Անհաջող ամուսնությունը մոտավորապես 35 տոկոսով մեծացնում է հիվանդությունների հանդեպ ընկալունակությունը եւ նույնիսկ միջինը չորս տարով կարճացնում է կյանքը»:
«Դեպքերի 96 տոկոսում առաջին երեք րոպեից ելնելով` հնարավոր է կանխատեսել, թե ինչով կավարտվի տասնհինգ րոպեանոց զրույցը»:
«Ես նկատել եմ, որ հաճելի ընդհանուր հիշողություններ ունեցող զույգերի 94 տոկոսը երջանիկ է լինում: Եթե հիշողությունները փոխվում են եւ աղավաղվում, դա մտահոգիչ ահազանգ է»:
0Comments