ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը ծանոթ չէ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած գաղտնի փաստաթղթերին, որոնց մասին նա խոսել էր արձակուրդի վերջին օրը։ «Ես այդ փաստաթղթի բովանդակությանը ծանոթ չեմ, վարչապետի ուղիղ եթերից եմ դրա մասին իմացել»,- Արցախում լրագրողների հետ զրույցում ասաց Վանեցյանը։
Նա ընդգծեց՝ կծանոթանա թղթերին, եթե լինի հանցակազմ, կլինի հետևանք, եթե ոչ՝ ուրեմն ոչ։ Անդրադառնալով ԱԱԾ-ից անհետացած փաստաթղթերին՝ Վանեցյանն ասաց, որ իրականացվել է ծառայողական քննություն։ «Փաստաթղթերի մեծ մասը վերականգնվել է, փոխանցվել է Հատուկ քննչական ծառայություն ու միացվել է Մարտի մեկի գործի քննությանը»,- ասաց նա։
ԱԱԾ տնօրենը նշեց՝ անհետացած փաստաթղթերի հիմնական մասը վերաբերվել է Մարտի մեկին։ «Եկեք մանրամասն չպատասխանեմ, ուղղակի կասեմ՝ այո, շատ հետաքրքիր փաստաթղթեր կային»- շեշտեց նա:
0Comments