Ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. « Ստեփանակերտի հրապարակից լավ մեսիջներ գնացին, բայց դա քիչ է, շատ քիչ: Այդ մեսիջների տերը ոչ Նիկոլ Փաշինյանն է, ոչ Բակո Սահակյանը, այդ մեսիջների տերը չեն կարող անհատներ լինել, դրա տերը ողջ ազգը պետք է լինի: Հիշու՞մ եք, թե ինչպես միավորվեցինք ապրիլյան պատերազմին: Շատ լավ էր, հիանալի էր, բայց ինձ համար այն այդքան էլ լավ չէր... Չէինք սիրում Սերժ Սարգսյանին ու դրա պատճառով բանակին որևէ հասարակական աջակցություն դատապարտվում էր ձախողման, քանի որ ասում էինք. հարկեր ենք տալիս, թող բանակ պահեն... Երբեք ու երբեք մենք բանակը, հայրենիքը չպետք է կապենք օրվա իշխանության հետ: Քաղաքականությունը՝ քաղաքականություն, բայց հայրենիքի ու թշնամու հետ չես կարող քաղաքական խաղ խաղալ: Ստեփանակերտից այսօր գնացած մեսիջներից արդեն տվայտվում են հարևան, բայց ոչ բարեկամ երկրի ռազմատենչ ղեկավարությունը, արդեն իրենց սպասարկող մեդիադաշտը սկսել է «արձագանքել»:
Մենք, Հայ ազգը, Հայ ազգին հավասար նաև Եզդի ժողովուրդը, պետք է մի մարդու պես բռունցք լինենք Հայրենիքի պաշտպանության հարցում, բանակի կողքին միշտ լինելու հարցում ու էլի եմ ասում, անկախ նրանից , թե տվյալ պահին ովքեր են երկրիդ կառավրիչները:
Ապրիլյան պատերազմին մենք անհամեմատ քիչ զոհեր կունենայինք, եթե այդ պատերազմից հետո մեր մի բռունցք դառնալը լիներ մինչ այդ...»:
«Ստեփանակերտի հրապարակից լավ մեսիջներ գնացին, բայց դա քիչ է, շատ քիչ»
Ռազմագետ Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը
0Comments