Մոսկվայում ընդդիմության ակցիայի ժամանակ մոտ 100 քաղաքացի է բերման ենթարկվել

Բերման ենթարկվածների մասով նման որոշում կայացվել է, քանի որ վերջիններս, իրավապահների գնահատականով, խախտել են հասարակական կարգը

Ռուսաստանի մայրաքաղաքի ոստիկանությունից հայտնում են, որ Մոսկվայում ընդդիմության չհամաձայնեցված ակցիայի ժամանակ ժամը 16:00-ի դրությամբ 89 քաղաքացի է բերման ենթարկվել:

Ինչպես հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը՝ հղում անելով ոստիկանությանը, ժամը 14:30-ի դրությամբ ակցիային մասնակցել է մոտ 350 քաղաքացի: Բերման ենթարկվածների մասով նման որոշում կայացվել է, քանի որ վերջիններս, իրավապահների գնահատականով, խախտել են հասարակական կարգը: