Կինը պետք է լինի թեթեւաբարո՝ անկողնում, տնտեսուհի՝ խոհանոցում և թագուհի՝ դրսում․ Կանանց գլխավոր սխալը

Մանրամասներ

1

Բոլոր տղամարդիկ՝ երիտասարդ ու ծեր, քրիստոնյա, թե մուսուլման, հայ, ռուս, թե ամերիկացի, սեւամորթ, թե սպիտակամորթ, հարուստ, թե աղքատ, պաշտում են կանանց ծառայելը։ Բացառություններ չկան ու լինել չեն կարող։

1

Կինը պետք է լինի տնտեսուհի խոհանոցում, թագուհի՝ դրսում, ու թեթեւաբարո կին՝ անկողնում։ Հենց այս հիմար համոզմունքով է լցված մեր կանանց ուղեղը։ Հենց այն են համարում ահերքելի ու անվիճարկելի ճշմարտություն։ Գիտեք ի՞նչ։ Դուք կարող եք ցանկացած աքսիոմներ ձեզ համար հորինել։ Սակայն դա չի նշանակում, որ դա պետք է բացարձակ ճշմարտություն լինի։ Իրականում ցանկացած տղամարդու պետք է կին, որին հենց ինքը կձգտի բավարարել։ Ոչ թե կինն իրեն, այլ ինքը նրան։

1

Դա հակասում է մեր բնույթին։ Մենք մեր բնույթով սպառող ենք։ Բնությունն է մեզ այնպես ստեղծել, որ մենք անընդհատ վերցնենք՝ հաց, հաճույք, զգացմունքներ, եռանդ։ Իսկ տալու մասին խոսակցությունները հետո են սկսվել, երբ մենք արդեն այնքան ենք լկտիացել, որ տղամարդիկ ընդվզել են, սկսել են մեզ մեր տեղը ցույց տալ՝ քարանձավի մուտքի գորգի վրա։ Մինչդեռ մինչ այդ հենց տղամարդիկ էին քնում այդ գորգիկների վրա ու վախենում անգամ ծպտուն հանել։ Այդ նրանք պետք է, իրենց բնույթին համապատասխան, տան, այսինքն գոհացնեն։ Իսկ մենք պետք է վերցնենք։

1

Այդ տղամարդը պետք է թեթեւաբարո լինի անկողնում, վարպետ խոհանոցում, թագավոր՝ դրսում, իսկ մենք առհասարակ ոչ մեկին ոչինչ պարտական չենք, մենք կանայք ենք ու դրանով ամեն ինչ ասված է։

1