Կերչում 3-ամյա երեխան ընկել է 5-րդ հարկից եւ ողջ մնացել

Հակամիջատային ցանցով պատուհանը բաց էր, ինչի հետեւանքով երեխան ընկել էր ցած

Կերչում երեխան ընկել է հինգերորդ հարկից եւ ծանր վիճակում տեղափոխվել հիվանդանոց, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով ՌԴ Քննչական կոմիտեի Ղրիմի վարչության մամուլի ծառայությունը:

«2017 թվականին ծնված երեխան ընկել է բնակարանի պատուհանից, որը գտնվում է շենքի հինգերորդ հարկում: Փոքրիկը որոշ ժամանակ մենակ էր մնացել սենյակում առանց մոր հսկողության եւ անմիջապես բարձրացել պատուհանագոգին: Հակամիջատային ցանցով պատուհանը բաց էր, ինչի հետեւանքով երեխան ընկել էր ցած»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Կառույցի տվյալներով՝ երեխան տեղափոխվել է հիվանդանոց ծանր վիճակով:

«Հետաքննիչները պարզել են, որ ընտանիքը սոցիալապես ապահովված է եւ հաշվառված չէ ոստիկանության համակարգում: Դեպքի առնչնությամբ կատարվում են ստուգումներ»,-ասվում է հաղորդագրության մեջ: