Ռոմանոս Պետրոսյանը և ԿԳՄՍՆ փոխնախարար Գևորգ Լոռեցյանը այցելել են Չարենցավան

Մարզպետն ու փոխնախարարն այցելել են «Ա. Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց», որն ամբողջովին նորակառույց շինություն է երեք լուսավոր մարզադահլիճներով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Գևորգ Լոռեցյանը և Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր աշխատանքային այցով Չարենցավան համայնքում էին գտնվում:

Մարզպետն ու փոխնախարարն այցելել են «Ա. Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց», որն ամբողջովին նորակառույց շինություն է՝ երեք ընդարձակ և լուսավոր մարզադահլիճներով, օդափոխիչ համակարգով և լուսավորությամբ: