Գիտնականները նշել են՝ որն է նիհարելու լավագույն միջոցը

Մասնագետների կարծիքով՝ ավելորդ քաշի նվազեցման լավագույն միջոցը վաղ առավոտյան մարզվելն է, քանի որ օրվա այդ ժամանակահատվածն ամենահարմարն է կալորիաների այրման համար

Ավելորդ քաշն ու ճարպակալումը ներկայում մարդկության ամենալուրջ խնդիրներից են համարվում, որոնք նպաստում են տարբեր հիվանդությունների զարգացման: Նման խնդիրներից խուսափելու համար մարդիկ փորձում են անել ամեն բան ավելորդ քաշից ազատվելու համար, սակայն տարածված սննդակարգերն ու մարզումները ոչ միշտ են բավական արդյունավետ լինում: Այնուամենայնիվ, գիտնականները նշել են նիհարելու լավագույն միջոցը, որը կօգնի հեշտությամբ ազատվել ավելորդ կիլոգրամներից:

Մասնագետների կարծիքով՝ ավելորդ քաշի նվազեցման լավագույն միջոցը վաղ առավոտյան մարզվելն է, քանի որ օրվա այդ ժամանակահատվածն ամենահարմարն է կալորիաների այրման համար:

Վերջերս անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ վարժությունները կատարելու ժամանակը գրեթե առանցքային դեր է խաղում նիհարելու գործընթացում: Գիտափորձին մասնակցել է 375 կամավոր, որոնք մարզվում էին տարբեր ինտենսիվությամբ:

Գիտափորձը ցույց է տվել, որ այն կամավորները, որոնք մարզվում էին առավոտյան, շատ ավելի հեշտությամբ էին ազատվում ավելորդ կիլոգրամներից և պահպանում ստացված արդյունքը: Սակայն մասնագետները մտադիր են դեռ շարունակել այս ուղղությամբ հետազոտությունները՝ պարզելու համար, թե օրվա որ ժամին են մարդիկ ֆիզիկապես առավել ակտիվ:

Նյութի աղբյուրը՝ actualnews.org, գրում է tert.am: