Արարատի ԲԿ-ում բուժում ստացողները դուրս կգրվեն առաջիկա շաբաթվա ընթացքում

Արայիկ Սարդարյանը նշեց, որ երկու հիվանդ է մնացել, երկուսի վիճակն էլ բավարար է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում

Արարատի բժշկական կենտրոնի տնօրեն Արայիկ Սարդարյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում որոշ տեղեկություններ է հաղորդել Զոդի վթարից հետո Արարատի ԲԿ տեղափոխված և մինչ օրս բուժում ստացողների վերաբերյալ: Սարդարյանն ասել է, որ երկու հիվանդ է մնացել, երկուսի վիճակն էլ բավարար է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում.

«Մեկը աղջիկ երեխա է հոնքի, ճակատի, գլխի մազածածկ հատվածի սալջարդ վանսվածքներով, մյուսը 42 տարեկան տղամարդ` դեմքի, գլխի և ծնկոսկրի շրջանի՝ պատռված սալջարդ վերքերով»,- ասել է Սարդարյանը` հավելելով, որ հիվանդները, հավանաբար, դուրս կգրվեն առաջիկա շաբաթվա ընթացքում: Բարդացումներ չկան, սպասում են, որպեսզի վերքերը լավանան:

Հիշեցնենք, որ վթարից տուժածներն են.

Արզումանյան Հրանուշ, Նկրուլյան Անդրանիկ, Ղուկասյան Գագիկ, Համբարձումյան Ծաղիկ, Հակոբյան Սողոմոն, Հակոբյան Ռուզաննա, Միքայելյան Աշխեն, Իշխանյան Սլավիկ, Գրիգորյան Նարե, Մելոյան Ֆելիքս, Ասլանյան Սլավիկ, Սինանյան Դավիթ։