Համացանցում լուսանկար է տարածվել, որն արվել է Օշականի միջնադարյան կամուրջի մոտ: Լուսանկարում երևում է, թե ինչպես են ինչ-որ քաղաքացիներ լողավազան տեղադրել Քասախ գետի ափին:
Analitik.am-ի հետ զրույցում Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանն ասաց, որ լողավազանի առկայության մասին տեղյակ է. «Մենք համապատասխան ՊՈԱԿ-ին՝ պահպանություն իրականացնող ծառայությանը, դրա հեռացման համար գրավոր հանձնարարություն ենք տվել: Լողավազանի ապամոնտաժման համար նրանք դիմել են համայնքի ղեկավար Դավիթ Գևորգյանին, բայց համայնքի ղեկավարը դեռևս այն չի ապամոնտաժել, որի համար մեր միջնորդությունն է ուզել»:
Պարոն Աբրոյանը հայտնեց, որ լողավազանը չապամոնտաժելու դեպքում սահմանված կարգով, ոստիկանության, գուցե նաև դատախազության միջոցով դա լինի. «Ամեն դեպքում նախարարության ենթակայության տակ գտնվող պահպանություն ծառայության ՊՈԱԿ-ի կողմից հիմա միջոցներ են ձեռնարկվում»:
0Comments