Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն Երեւանի «Փյունիկը» Եվրոպայի լիգայի որակավորման փուլի առաջին հանդիպումը մակեդոնական «Շկուպիի» դեմ կանցկացնի հուլիսի 11-ին Գյումրիում։
Բոլոր այն երկրպագուների համար, ովքեր կցանկանան դիտել հանդիպումը մարզադաշտում, «Փյունիկը» կազմակերպում է անվճար փոխադրում Երեւանից Գյումրի և հետ Երևան:
Հուլիսի 11-ին, 10:00-ին ավտոբուսները «Փյունիկի» մարզաբազայից կմեկնեն Գյումրի:
12:00-ից Գյումրիի Կենտրոնական հրապարակում կբացվի ֆան գոտին, որտեղ կլինեն խաղարկություններ, ֆուտբոլային մրցումներ, երաժշտություն և հյուրասիրություն:
17:30-ին կմեկնարկի «Փյունիկ» - «Շկուպի» հանդիպումը:
0Comments