Մամուլից եմ տեղեկացել, որ հայրս հացադուլ է հայտարարել. Տիգրան Մազմանյան

Ես եղել եմ հեղափոխության մասնակից Փաշինյանի կողքին և կլինեմ մինչև վերջ

Ակտիվիստ Տիգրան Մազմանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այսօր մամուլից տեղեկացա, որ Մհեր Մազմանյանը (հայրս) հացադուլ է հայտարարել: Կխնդրեի ինձ չդիմել այդ թեմայի հետ կապված որևէ հարցով ես նույնիսկ չգիտեմ պահանջը կամ իմաստը։ Մի փորձեք այդ փաստը ներկայացնել ձեզ ձեռնտու ձևով։
Ես եղել եմ հեղափոխության մասնակից Փաշինյանի կողքին և կլինեմ մինչև վերջ, ամեն փոփոխություն միանգամից չի լինում։
Ամեն մարդ ունի իր իրավունքները»։