Ավստրալացի գիտնականները Flinders University-ից մշակել են բարձր արդյունավետությամբ նոր պատվաստանյութ գրիպի դեմ։
Պատվաստանյութն ստեղծել է արհեստական ինտելեկտ-ծրագիրը, որը հայտնի է որպես Լիգանդների որոնման ալգորիթմ (Search Algorithm for Ligands - SAM)։ Գիտնականների խոսքով՝ սա աշխարհում առաջին պատվաստանյութն է, որն ստեղծել է արհեստական ինտելեկտը։
Լիգանդները միացություններ են (երբեմն՝ փոքր մոլեկուլ), որոնք ձեւավորում են կենսաբանական մոլեկուլի համալիրներ (ԴՆԹ-ի, սպիտակուցի, բջջային ռեցեպտորների հետ) եւ, որպես արդյունք, ունենում որոշակի էֆեկտ։
Գիտնականների կարծիքով՝ այդ պատվաստանյութը կնշանավորի նոր դարաշրջան բժշկության եւ դեղաբանության մեջ։ Դրանում օգտագործվում են ադյուվանտներ՝ գրիպի վիրուսին մարմնի իմունային պատասխանն ուժեղացնող նյութեր, գրում է med.news.am:
Շուտով պատվաստանյութը կլինիկական փորձարկումներ կանցնի ԱՄՆ-ում։ Այն ստուգելու են մոտավորապես մեկ տարվա ընթացքում 240 կամավորների վրա:
0Comments