Ռուսական «Տամբովի» նորեկ Իշխան Գելոյանը ծնկահոդի խաչաձեւ կապանների կտրվածք է ստացել եւ կվիրահատվի Իսպանիայում՝ այն հիվանդանոցում, որտեղ մայիսին ծնկի վիրահատության էր ենթարկվել «Բարսելոնայի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը, հաղորդում է matchtv.ru-ն։
Իշխան Գելոյանը մայիսին է Առաջին դիվիզիոնի «Շիննիկից» տեղափոխվել «Տամբով»։ Ռուսաստանի Պրեմյեր լիգայի ուղեգիր նվաճած «Տամբովի» գլխավոր մարզիչն է Ալեքսանդր Գրիգորյանը։
Գելոյանը նախկինում նա հանդես է եկել նաեւ «Բալտիկայում», «Ենիսեյում», «Նեֆտեմխիմիկում» եւ «Լուչում»։
Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող Գելոյանը ծնվել է 1992թ․ օգոստոսի 31-ին Արարատի մարզի Ռանչպար համայնքում։ Ֆուտբոլով սկսել է մարզվել Մոսկվայի մարզի Լյուբերցի քաղաքի «Աստղ» ֆուտբոլային դպրոցում։
0Comments