«Մկանուտ» ագռավը համացանցի աստղ է դարձել

Համացանցի օգտատերերը ցնցվել են թռչնի արտաքին տեսքից, նրան «աթլետ» են անվանել և փորձել են պարզել, թե ինչպես է, որ թռչունը «մկանուտ թևեր» ունի

«Աթլետ ագռավի» մասնակցությամբ տեսանյութը համացանցի հիթ է դարձել, հաղորդում է korrespondent.net-ը:

Տեսանյութը հրապարակվել Է Twitter-ում և ցույց է տալիս, թե ինչպես է ագռավը նստում աստիճանների վրա՝ հենվելով թևերի վրա։ Ընդ որում՝ թռչնի ոտքերը չեն երևում, իսկ նա հիշեցնում է չորս թաթերի վրա կանգնած գորիլայի:

Համացանցի օգտատերերը ցնցվել են թռչնի արտաքին տեսքից, նրան «աթլետ» են անվանել և փորձել են պարզել, թե ինչպես է, որ թռչունը «մկանուտ թևեր» ունի:

Տեսանյութը շատ արագ տարածվել է համացանցում և միլիոնավոր դիտումներ ունեցել:

Մեկնաբանություններին միացել է նաև թռչնագետ Քեյլի Սվիֆթը: Նա բացատրել է, որ նման անսովոր դիրքով թռչունը տաքանում է արևի տակ։ 

 

 

Embedded video

LIWJATAN@keita_simpson

朝から衝撃をありがとう。
心臓に悪い、

249K

114K people are talking about this

Twitter Ads info and privacy