«Օրեր առաջ մամուլում տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ ՊՆ կապի վարչության պետ Կոմիտաս Մուրադյանին վերադարձրել են համակարգ:
Հիշեցնենք, որ նրան ու ՊՆ հետախուզության վարչության պետ Արշակ Կարապետյանին համակարգից հեռացրել էին Ապրիլյան պատերազմից հետո, սակայն Կարապետյանը հետագայում նշանակվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական:
Այստեղ ուշագրավ է այն հանգամանքը, որ մի կողմից՝ ապրիլյան իրադարձությունները ուսումնասիրող քննիչ հանձնաժողով է ստեղծվում, մյուս կողմից, դրան զուգահեռ, աշխատանքները կարգին չսկսած ու դեռևս որևէ եզրահանգման չեկած, այդ փաստացի մեղավոր համարված ու աշխատանքից հեռացվածներից երկուսը վերադառնում էն համակարգ:
Այս պարագայում շատերի շրջանում տրամաբանական հարց է առաջանում՝ արդյոք մենք գործ չունեն՞ք մի վիճակի հետ, երբ քննիչ հանձնաժողովի աշխատանքները չավարտած՝ արդեն «նշանակվել» են անմեղները, և արդյոք ուղղակի հետագայում չեն «նշանակի» «մեղավորներին»՝ ի սկզբանե «մտքում» պահած ունենալով նաև վերջիններիս»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նշանակված են անմեղներ. «Փաստ»
Ապրիլյանի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքները չսկսված՝ մեղավոր ճանաչված ու պաշտոնից հեռացվածները վերադառնում են համակարգ
0Comments